ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Red Bridge հյուրանոցն առաջարկում է 72 հարմարավետ սենյակ և 22 ապարտամենտ, որոնք կատարյալ են և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ կացության համար։ Red Bridge-ի հյուրասենյակները նախագծված են այնպես, որ կբավարարեն թե՛ բիզնես, թե՛ հանգստի նպատակով Հայաստան այցելող հյուրերի կարիքները։ Յուրաքանչյուր սենյակ և ապարտամենտ մանրակրկիտ մտածված է՝ ապահովելու առավելագույն հարմարավետություն։ Բնակարանները ունեն լիարժեք կահավորված խոհանոցներ, ինչը հյուրերին հնարավորություն է տալիս պատրաստել կերակուրներ և զգալ ինչպես տանը։ Իսկ բնակարանների ընդարձակությունը և հարմարավետությունը կատարյալ է դարձնում երկարաժամկետ կացությունը։ Այստեղ հյուրերը կարող են վայելել մաքուր օդը բնության գրկում և կտրվել քաղաքի աղմուկից՝ գտնվելով կենտրոնին բավականին մոտ։ Հյուրանոցը նաև առաջարկում է անվճար տրանսֆեր դեպի Հանրապետության հրապարակ և հետ դեպի հյուրանոց յուրաքանչյուր ժամը մեկ։