ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Central» հյուրանոցը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Այն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ սենյակներ՝ հագեցած բոլոր անհրաժեշտ հարմարություններով:
Առաջին հարկում գործում է «Ձմեռային այգի»: Ապակե տանիքի տակ տեղակայված են էկզոտիկ բույսեր, գեղեցիկ ջրվեժ և հետաքրքիր քանդակներ: Ձմեռային այգու ճաշացանկը ներառում է ուտեստներ հայկական և եվրոպական խոհանոցից:
Հյուրերը կարող են վայելել իրենց հանգիստը նաև հայկական յուրօրինակ դիզայնով գինետանը, որտեղ կարող են ճաշել և ընթրել՝ համտեսելով անուշահամ գինիներ:
Հյուրանոցում կա նաև ռեստորան, հանդիսությունների սրահ, բար, ՍՊԱ կենտրոն, բանկոմատ և տարադրամի փոխանակման կետ: Ռեստորանը հիանալի վայր է հանդիպումների, ընտանեկան հավաքների և գործարար բանակցությունների համար:
Ամեն օր հյուրանոցում մատուցվում է նախաճաշ՝ շվեդական սեղանի տարբերակով:
Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր` Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան, «Վերնիսաժ» հուշանվերների և ձեռագործ իրերի շուկա: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ ռեստորաններ, խանութներ ժամանցի վայրեր ևպատմական շինություններ: