ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Latar» հյուրանոցը կառուցվել է 2006 թվականին: Այն անվանվել է «Latar» ի պատիվ արևմտյան Հայաստանում գտնվող համանուն բնակավայրի։
Հյուրանոցը առաջարկում է ինքնատիպ կահավորանքով համարներ` լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Այստեղ տիրում է հնագույն և արդիական ավանդույթների կատարյալ համադրությունը: Այն ունի յուրօրինակ ճարտարապետական ոճ:
Հյուրանոցում պահպանվել են ազգային ավանդույթներն ու հայկական ոգին:
«Latar»-ում գործում է նաև բար, բիզնես կենտրոն, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են շեֆ խոհարարի կողմից պատրաստված ամենահամեղ ճաշատեսակները:
Անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բիզնես կենտրոնում կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ:
«Latar» -ի հիանալի դիրքը հնարավորություն է տալիս հիանալ բիբլիական Արարատի և Հայաստանի ամենաբարձր գագաթի` Արագած լեռան բնապատկերներով: