ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«President Hotel»-ը տեղակայված է Հրազդան գետի կիրճում` հանգիստ ու գեղատեսիլ մի վայրում: Այստեղ կենտրոնացված է Երևանի կոլորիտը և եվրոպական լավագույն ծառայությունների համադրությունը։
«President Hotel»–ն առաջարկում է իր հյուրերին հարմարավետ սենյակներ բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Սենյակներն առանձնանում են ջերմ, գունեղ դեկորներով և օրիգինալ դիզայնով:
Հյուրանոցն ունի այգի՝ սեզոնային բացօթյա լողավազանով և շեզլոնգներով:
«President Hotel»–ի ռեստորանում մատուցվում են հայկական և միջազգային ուտեստներ։ Հյուրերը կարող են ճաշել դրսում լողավազանի մոտ: Հարմարավետ լոբբի-բարն առաջարկում է լայն խմիչքների ընտրություն:
Որոշ սենյակների պատուհաններից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը։
Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը գտնվում են հյուրանոցից 10 րոպե հեռավորության վրա։