ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Aviatrans» հյուրանոցը գտնվում է Երևանի պատմական հատվածում՝ Աբովյան փողոցում, որը քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկն է:
Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ, ընդարձակ և ինքնատիպ կահավորանքով սենյակներ:
Այստեղ առկա է նաև բոլոր անհրաժեշտ պարագաներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված համաժողովների, սեմինարների և գործնական հանդիպումների համար:
Տեղակայված լինելով քաղաքի պատմամշակութային, բիզնես և առևտրի կենտրոնում հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը, ինչպես նաև լինել իրադարձությունների կենտրոնում:
Հյուրանոցի մոտակայքում գործում են մի շարք ռեստորաններ, սրճարաններ, թատրոններ, թանգարաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ:
Աբովյան փող. 4
+37460 484 444