ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ


🏛️ Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է այցելելու «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» լայնածավալ ցուցահանդեսը:
⚜️ Մարտիրոս Սարյանի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում Վարպետի թողած հարուստ ժառանգությունը: Դրանց զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:
🖼️ Ցուցադրությունը սկսվում է հայ դասականներ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով: Ներկայացված են գրքային գրաֆիկայի ասպարեզում Սարյանի ստեղծած ինչպես ամենավաղ պատկերազարդումները ռուս հեղինակներ Միխայիլ Լերմոնտովի, Վլադիմիր Էլսների և Վալերի Բրյուսովի գրքերի համար, այնպես էլ Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Միքայել Նալբանդյանի, Մարիետա Շահինյանի ստեղծագործությունների ձևավորումները:
Նկարիչն անդրադարձել է նաև դասագրքերի ու մանկական գրականության պատկերազարդմանը: Գրչածայրի կամ վրձնի մեկ հպումով կյանք առած հեքիաթային մոտիվները մեզ տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ…
Ցուցադրությունն ամփոփում են համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ:
⚜️ Ցուցահանդեսի համադրողներ՝ Հայկուհի Սահակյան, Սեդա Խանջյան:
🖼️ Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 3-ից - դեկտեմբերի 18-ը:
📍Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից:

Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող. 1
+37410 580 812