ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Դրվագներ ինքնության. Զարդ


Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝
ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու
ազգագրական լուսանկարներ:

Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային
գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերը ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են
ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և ամենակարևորը՝ ժամանակակից հայ վարպետների
ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:

Հայաստանի Պատմության Թանգարան

Հանրապետության հրապարակ 4
+37455 520 691, +37411 547 363
1000 AMD