ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Գրքի երևանյան միջազգային փառատոն


Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից:
Փառատոնը տևում է 3 օր, մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ:

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում գրական մրցույթը, սպասված շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, թատերական ներկայացումները, գրական ստենդափը և այլն:​

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Հանրապետության Հրապարակ

Հանրապետության հրապարակ