ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
՛՛ԹՂԹԵ ԱԿԱՆՆԵՐ՛՛. ԿԱՄՈ ՆԻԳԱՐՅԱՆԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՊԱՍՏԱՌԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ, 1970-2000-ականներ
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր
դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։
«Թղթե ականներ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից և Երևանի Գյոթեի
կենտրոնի համագործակցությամբ, ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ,
ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին
Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին: Անդրադառնալով քաղաքական, թատերական,
ցուցահանդեսային և կինոյի թեմաներին, Նիգարյանը կոտրեց այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը,
որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1960-ականների լեհական,
կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլեց
էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝
ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:
Մուտքը՝ Արամի փողոցից
Արամի փող. 1
+37410 580 812